Արցախի հյուսիսում հակառակորդն ավիացիա է կիրառում՝ չմտնելով հայկական ՀՕՊ-ի խոցման տիրույթ

Արցախի հյուսիսում հակառակորդն ավիացիա է կիրառում՝ չմտնելով հայկական ՀՕՊ-ի խոցման տիրույթ

PanARMENIAN.Net - Արցախի հյուսիսում (Թալիշի ուղղությամբ-խմբ․) հակառակորդն ակտիվ է, հարվածում են հրետանին և օդային հարձակման միջոցները։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

«Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են»,- գրում է Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---