Փաշինյան․ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպում այս փուլում հնարավոր չէ![]() 30 սեպտեմբերի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հնարավոր չի համարում այս փուլում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ ղարաբաղյան հարցի շուրջ։ Այդ մասին Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», - ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման։ «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել՝ ի վնաս իրենց ազգային շահերի և անվտանգության», - նշել է վարչապետը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |