Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ Սաակաշվիլիի հայտարարությունը ԼՂ մասին սադրանք է30 սեպտեմբերի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին սադրիչ է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունն Արցախի մասին, գրում է Aliq.ge-ն։ Սաակաշվիլիին հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»: «Ապակայունացման և վնաս պատճառելու դրսևորում է մի կողմին աջակցություն հայտնելը և դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է իր հարևանությամբ միայն խաղաղություն ունենալը: Սաակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ խաղաղ բնակվող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթե նրա երազանքը կատարվի, այս ամենը կվերածվի հակամարտության: Այս հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել»,- հայտարարել է Վոլսկին: Նրա խոսքով՝ Վրաստանն առավելագույնս ձեռնպահ ու չեզոք պետք է լինի: «Միջազգային բարեկամներին պետք է առաջարկենք, որ անհապաղ ներգրավվեն այս խնդիրը լուծելու հարցում: Հակառակ դեպքում, սա կարող է արտակարգ իրավիճակի հիմք դառնալ տարածաշրջանում ու մասնավորապես Վրաստանում, որտեղ բնակվում են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր: Վրաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ մեր տարածքում էթնիկ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում լիներ: Ցավոք՝ ընդդիմադիրները հենց սա են ուզում, ու Սաակաշվիլիի հայտարարությունը սրան էր ուղղված»,- նշել է Վոլսկին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։ Նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները): Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |