Կաթողիկոսը հանգանակության կոչով դիմել է հայությանը30 սեպտեմբերի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ հանգանակության կոչով: Հավաքված միջոցները պիտի ծառայեցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման։ Վեհափառը հանձնարարական է տվել ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |