Ադրբեջանից Իսրայել է թռչում ռազմական 2 ինքնաթիռ30 սեպտեմբերի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Միջազգային թռիչքների մոնիթորինգի Flightradar24 կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին Ադրբեջանից Իսրայել է թռչել բեռնափոխադրող IL-76TD ZP4612-ն (ZP4611 /AZQ4611, Silk Way Airlines), ևս մեկ IL-76TD-90VD-ն Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու, ամենայն հավանականությամբ, կրկին ուղևորվում է դեպի Իսրայել։ IL-76TD ZP4612 ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Ուվդա» օդանավակայանում։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին իսրայելական «Ուվդա» օդանավակայանում վայրէջք էր կատարել երկու IL-76 (4K-AZ101 և 4K-78131) ինքնաթիռ։ Ըստ ենթադրությունների՝ դրանք Ադրբեջանին պատկանող ինքնաթիռներ են եղել, որոնք Իսրայել են մեկնել ռազմամթերքով բեռնվելու համար։ Երկու կողմից էլ այդ հարցով պաշտոնական մեկնաբանություն չի եղել։ Ավիաչվերթերի մոնիթորինգի Flightradar24 կայքը վերջին շրջանում աշխատել է խափանումներով, պատճառը հաքերային հարձակումն է եղել։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասանելի է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |