Մարտակերտը ռմբակոծվել է. 3 քաղաքացիական է զոհվել![]() 30 սեպտեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանը ռմբակոծել է Մարտակերտը, 3 քաղաքացիական անձ է զոհվել, հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,-հայտարարել է Պողոսյանը։ Սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |