ՀՀ նախագահն ադրբեջանական ագրեսիայի մասին նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին30 սեպտեմբերի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի Պահապան Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին: Հայաստանի նախագահը դիմել է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: Նամակներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակչությանը: Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել այս օրերին Թուրքիայի ղեկավարության հռետորաբանության առնչությամբ՝ ընդգծելով, որ թուրքական կողմը փորձում է հակամարտությունն օգտագործել սեփական շահերն առաջ տանելու նպատակով: Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական մի շարք երկների ղեկավարներին՝ Հորդանանի թագավորին, Բահրեյնի թագավորին, Եգիպտոսի նախագահին, Աբու Դաբիի թագաժառանգին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |