«Սբ Գրիգոր Լուսավորչի» պոլիկլինիկան և ծննդատունն անվճար կսպասարկեն ՀՀ եկած արցախցիներին30 սեպտեմբերի 2020 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունն անվճար կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում նրանք անվճար կսպասարկվեն։ Պոլիկլինիկայի հասցեն՝ Գյուրջյան 8: Մանկական բաժանմունք կարելի է զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով: Մեծահասակների բաժանմունք կարելի է զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով: Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903: Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ-կիրակիից: Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը: Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարելի է դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |