ՊԲ․ Հակառակորդը 24 ժամում 130 զոհ է տվել, խոցել ենք 3 ՏՈՍ ու 1 «Սմերչ»![]() 30 սեպտեմբերի 2020 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հակառակորդը 130 զինծառայող է կորցրել, 200 վիրավոր ունի, հայկական զինված ուժերը խոցել են 29 տանկ ու զրահատեխնիկա, 3 ՏՈՍ ծանր հրետանային համակարգ, 1 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի կայան և 11 անօդաչու թռչող սարք(ԱԹՍ), հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՊԲ-ն համապատասխան փաստեր ունի։ Հովհաննիսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ի առավոտից օդային հարվածներով թիրախավորվում են Մարտունու և Հադրութի շրջանի խաղաղ բնակիչները, այդ հարվածները ղեկավարվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |