Լավրովը Մոսկվա է կանչում Մնացականյանին ու Բայրամովին![]() 30 սեպտեմբերի 2020 - 21:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների և 3 երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովն ասել է՝ Մոսկվան թե ազգային մակարդակով, թե որպես ՄԽ համանախագահ շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի՝ դիվանագիտական մեթոդներով լուծման համար։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակն ու նվազեցնել լարվածությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |