Հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը16 փետրվարի 2009 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունները Թուրքիայում, մասնավորապես, «Հայեր, ներեք մեզ» նախաձեռնությունը, վկայում են այն մասին, որ հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է անկախ փորձագետ Արմեն Աղայանը: «Պետք չէ մոռանալ, որ բանաձեւի ընդունումը դեռեւս չի նշանակում նյութական փոխհատուցում հայ ժողովրդին ու Արեւմտյան Հայաստանի վերադարձ»,-ասել է հայ փորձագետը: Նա ընդգծել է, որ Թուրքիան կարող է սահմանափակվել միայն ներողությամբ, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կարող են նոր հարցեր ծագել: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությանը` Աղայանը նշել է, որ այդ ամենն կիրականանա, եթե Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Ես հուսով եմ, որ նման սխալ Հայաստանը երբեք թույլ չի տա»,-ասել է նա: «Հայեր, ներեք մեզ» կոչը զետեղվեց ինտերնետում 2008թ. դեկտեմբերի 15-ին: Այս պահի դրությամբ նրա տակ ստորագրվել է շուրջ 29 հազար մարդ: Ակցիայի նախաձեռնողներն են Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |