Անտուան Սֆեյր. Իրանն ու Իսրայելը դաշնակիցներ կդառնան եւ Թուրքիային կառաջարկեն «լինել երրորդը»16 փետրվարի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի եւ Իսրայելի միջեւ դաշինքը հնարավոր է: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում ապրող պրոֆեսոր Անտուան Սֆեյրը, որը զբաղվում է իսլամի եւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրությամբ: Նա ներկայիս իրադրությունն անհեթեթություն է համարում, պատմական սխալ, որը կուղղվի:Պրոֆեսորի կարծիքով, Թեհրանն ու Երուսաղեմը շատ շուտով դաշնակիցներ կդառնան եւ Թուրքիային կառաջարկեն «լինել երրորդը»: Սֆեյրը հիշեցրել է, որ Իսրայելը, Իրանն ու Թուրքիան բոլորը միասին Միացյալ Նահանգների վաղեմի ռազմավարական գործընկերներն են եղել, եւ կրկին կդառնան: Նա նաեւ հիշեցրել է, որ Իրանի բնակիչները ոչ թե արաբներ են, այլ` պարսիկներ: «Նրանք, ովքեր վախենում են Իրանից, - գտնում է պրոֆեսորը,- չպետք է մոռանան, որ պարսիկներն իրենք են վախենում իրենց հարեւաններից, քանի որ Իսլամական Հանրապետության բնակիչները շիաներ են, որոնք գտնվում են սուննիների շրջապատում»: Պրոֆեսորը գտնում է, որ Իրանը ռազմական գործընկերոջ կարիք ունի: Իսկ իրանական հասարակությունը Իսրայելի հանդեպ բոլորովին էլ բացասական չէ տրամադրված, ավելի շուտ հետաքրքրություն է զգում: Նրանց շատ է հետաքրքրում այն ամենը, ինչ կապված է Իսրայելի հետ: Պրոֆեսորի խոսքով, Իրանի եւ Իսրայելի միությունը բոլոր երեք կողմերի համար շահեկան հզոր ռազմավարական դաշինք կլիներ: Իրանցիները, օրինակ, պաշտպանված կլինեին հարեւան-սուննիներից: Նա նաեւ գտնում է, որ Բարակ Օբամային կհաջողվի հալեցնել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ եղած սառույցը: Եւ դա կդառնա Մերձավոր Արեւելքում նոր հարաբերությունների սկիզբը, գրում է MIGnews.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |