ԱԱԾ-ն չի մեկնաբանում պատուհաս դարձած TikTok-ն արգելափակելու լուրը 1 հոկտեմբերի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից հայաստանցի բազմաթիվ օգտատերերի մոտ կարճ տեսահոլովակների TikTok սոցկայքն անհասանելի է դարձել, ինչից հետո այլ սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ այն ժամանակավորապես արգելափակվել է հայկական տիրույթում: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայությունից ասացին, որ արգելափակման մասին լուրը որևէ կերպ չեն մեկնաբանում։ Առհասարակ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններից հետո TikTok-ն իսկական պատուհաս էր դարձել. դրանում բազմաթիվ տեսանյութեր էին տարածվում, որտեղ երևում էր հայկական բանակի տեխնիկայի ու զորքերի տեղաշարժը, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից բռնության կոչեր էին արվում։ Դեռ սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորել էր ծնողներին՝ թույլ չտալ երեխաներին օգտվել TikTok-ից ու, առհասարակ, սահմանափակել սոցցանցերում նրանց ներկայությունը։ Նրա խոսքով՝ այնտեղ տարածում են հատուկ մտածված, պատրաստված տեսանյութեր՝ խաղաղ բնակչության շրջանում վախ, տագնապ առաջացնելու համար, բռնության և սպանության կոչերով քարոզչություն է գնում։ Թաթոյանը նշել էր, որ բոլոր սոցցանցերից հատկապես ամենավտանգավորը TikTok-ն է, որտեղ հնարավոր չէ վերահսկել տեղեկատվության հոսքերը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |