ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արցախում իրավիճակը 1 հոկտեմբերի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում մեկնարկող երկօրյա արտապլանային գագաթնաժողովում կքննարկեն նաև հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում։ Գագաթնաժողովի առաջին օրը քննարկվելու է լարված իրավիճակը Միջերկրական ծովում և այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախատեսվում է քննարկել նաև ճգնաժամը Բելառուսում և Մինսկի դեմ պատժամիջոցների հարցը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված միջադեպը։ Թեև առաջիկա գագաթնաժողովն առցանց չէ, առկա է ընթանում, լրագրողներին նախկինի պես թույլ չեն տալիս մուտք գործել Եվրախորհրդի շենք՝ պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |