Կանադայում հետաքննում են երկրի տեխնոլոգիաներն Արցախում կիրառելու հարցը![]() 1 հոկտեմբերի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կարգադրել է հետաքննել մեղադրանքները, ըստ որոնց կանադական տեխնոլոգիան կիրառվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ հայերի դեմ։ Հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից օգտագործվող թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում կանադական արտադրության դետալներ կան, օրինակ՝ օպտիկական բաղադրիչներ։ CTV News-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է Կանադայի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո, թե քաղաքացիական բնակչության և զինվորականների դեմ օգտագործվող թուրքական անօդաչուներում կանադական արտադրության ընկալող-հաղորդող սարք (датчик) է տեղադրված։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |