Աստղադիտարանն արդեն ընդունել է 28 արցախցու, ևս 10-ը ճանապարհին են

Աստղադիտարանն արդեն ընդունել է 28 արցախցու, ևս 10-ը ճանապարհին են

PanARMENIAN.Net - Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն արդեն ընդունել է Արցախից տարհանված 28 բնակչի՝ երեխաների, մայրերի, ծերերի։ Եվս 10 արցախցի ճանապարհին են, Facebook-ում հայտնել է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նա նշել է՝ գիտակցում է, որ իրենց պատասխանատվության վրա է այդ մարդկանց կացությունը, սնունդը, հագուստը, անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---