Արցախի ՄԻՊ-ի ինֆոգրաֆիկան․ Խաղաղ բնակիչները սպանվել են տներում

Արցախի ՄԻՊ-ի ինֆոգրաֆիկան․ Խաղաղ բնակիչները սպանվել են տներում

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ում իր միկրոբլոգում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մահացած և վիրավորված քաղաքացիական անձանց գտնվելու վայրի ինֆոգրաֆիկան։

Նշվում է, որ Արցախի խաղաղ բնակիչները, որոնք զոհվել կամ վիրավորվել են ադրբեջանցիների թիրախավորման հետևանքով, հիմնականում գտնվել են իրենց տներում կամ բնակարաններում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---