Ստավրիդիս. ՆԱՏՕ-ի հետախուզության տվյալով՝ հայերը լուրջ բախման դեպքում կհաղթեին Ադրբեջանին 1 հոկտեմբերի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ, իր պաշտոնավարման ընթացքում հետախուզության ունեցած տվյալներով և վերլուծություններով՝ Ղարաբաղում լուրջ հակամարտության դեպքում հայերը կհաղթեն ադրբեջանցիներին: «ՆԱՏՕ-ում աշխատելու իմ չորս տարվա ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են ծույլ ռազմական հարձակումներ, որոնք հայերը կասեցրել են հեշտությամբ: Մեր հետախուզական գնահատականները ցույց են տվել, որ հայերը գրեթե հաստատ կհաղթեին, եթե բախվեին լուրջ հակամարտության»,- ասել է նա, փոխանցում է Bloomberg-ը: Ստավրիդիսը նշել է, որ շատերին կարող է թվալ, թե այս հակամարտությունն աննշան բախում է աշխարհի հեռավոր անկյունում, սակայն իրականում այն զգալի հետևանքներ է ունենում տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ շուկայի և աշխարհի երկու խնդրահարույց լիդերի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբիցիաների վրա։ Նա նշում է, որ Ռուսաստանը կողմերի վրա հանգստացնող ազդեցություն ունի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |