ԱԳ նախարար․ Ունենք անկոտրում կամք՝ պաշտպանելու մեր հողը 1 հոկտեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ունի անկոտրում կամք և վստահություն իր կարողությունների վրա՝ պաշտպանելու իր հողը, ժողովրդին, Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է Sky News Arabia-ին հարցազրույցում։ Հարցին, թե որո՞նք են այն նախապայմանները, որոնց հիման վրա ՀՀ-ն կգնա բանակցությունների՝ նախարարն ասել է, որ Հայաստանը չունի նախապայման։ «ՀՀ-ն հանձնառու է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմն ուժ է կիրառում` ձգտելով ռազմական լուծման և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Արցախի հայ բնակչությունը շատ վճռական է իրեն պաշտպանելու հարցում: Եվ Հայաստանը եղել է և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մենք պաշտպանելու ենք: Խաղաղությունն այլընտրանք չունի: Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական ագրեսիան` ուղղված Արցախի բնակչության դեմ, պետք է գա ողջամտության դաշտ և ներգրավվի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում»,- ասել է նա: Անդրադառնալով Թուրքիայի միջամտությանը՝ Մնացականյանը հայտարարել է, որ այդ երկիրն ապակայունացնող ուժ է, որը միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, ահաբեկիչների, որոնք հավաքագրվել են Սիրիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Լիբիայից: «Նրանք այսօր կռվում են մեր ժողովրդի դեմ»,-ասել է նա: Պատասխանելով պնդմանը, թե ՀՀ-ն հրաժարվել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից՝ Զոհրաբյանն ասել է․ «Կարծում եմ՝ լավ տեղեկացված չեք, որովհետև Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը: Բանակցություններն ընթանում են միջազգայնորեն հաստատված ձևաչափի շրջանակում, որը բաղկացած է 3 երկրից` ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Եվ մենք աշխատում ենք միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափի շրջանակում: Մենք հանձնառու ենք դրան և կշարունակենք դա: Պաշտպանվելու մեր վճռականությամբ մերժում ենք լուծման ռազմական տարբերակը: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |