Ռուսական ԶԼՄ-ները «հայերի կողմից կռվող ահաբեկիչների մասին» նամակներ են ստանում 1 հոկտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Հայկական կողմում կռվող ահաբեկիչների» մասին, ամենայն հավանականությամբ, թուրք ու ադրբեջանցի օգտատերերի ուղարկած ինֆորմացիան ռուսական Lenta.ru կայքը հրաժարվել է հրապարակել՝ հավաստի չլինելու պատճառով։ Ռուս լրագրողները բազմաթիվ նամակներ են ստացել իբրև թե ահաբեկիչների հետ Հայաստանի գործակցության մասին, փոխանցում է Lenta.ru-ն՝ հայտնելով, որ նույնաբովանդակ նամակներ ուղարկողները հիմնականում թուրքական անուն-ազգանուններ ունեն։ Նման նամակներ ստացել են նաև ռուսական մի շարք այլ խոշոր լրատվամիջոցներ։ Նամակի վերնագրում նշվում է, թե իբրև հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցում են արաբ, սիրիացի և լիբանանցի ահաբեկիչներ։ Նամակն ուղարկողները կցել են ֆեյսբուքյան էջի հղում, որտեղ նույն բովանդակությամբ հրապարակում է եղել և տեսանյութ։ Դրանում, իբրև, մի արաբ պատմում է, որ եկել է կռվելու հայերի կողմից։ Նամակն ուղարկողների մի մասը պնդել է, թե տեսանյութն արդեն ջնջված է։ Լրատվամիջոցն ուսումնասիրել է ֆեյսբուքյան այն էջը, որից իբրև նման հրապարակում է արվել, այնտեղ նման տեսանյութ չի եղել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |