Արցախում վիրավորվել է ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրող![]() 1 հոկտեմբերի 2020 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանական հրետանու կրակից վիրավորվել է ֆրանսիացի երկու լրագրող, նրանք ներկայացնում են ֆրանսիական Le Monde պարբերականը։ Այս մասին Facebook-ում տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Վիրավորները տեղափոխվում են հիվանդանոց։ Մասնավորապես՝ լրագրողները հրետակոծության տակ են ընկել Մարտունի քաղաքում, նախնական տվյալով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |