Արցախում վիրավորվել է «Արմենիա TV»-ի օպերատորը![]() 1 հոկտեմբերի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կրակի տակ է ընկել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց: «Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է», - գրել է հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը։ Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Ռուսական «Դոժդի» լրագրողը նույնպես ընկել է կրակի տակ, սակայն չի վիրավորվել, նա հայտնել է, որ իր հետ այլ լրագրողներ են եղել, նրանք այժմ նկուղում պատսպարված են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |