«ՍիվիլՆեթի» 5-հոգանոց նկարահանող խումբը Մարտունիում «Գրադով» հրետակոծության տակ է ընկել

«ՍիվիլՆեթի» 5-հոգանոց նկարահանող խումբը Մարտունիում «Գրադով» հրետակոծության տակ է ընկել

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքը, որտեղ աշխատում է «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը, «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։ Aysor.am-ի փոխանցմամբ՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ իրենք չեն տուժել։

Հակառակորդը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին։

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Ռուսական «Դոժդի» լրագրողը նույնպես ընկել է կրակի տակ, սակայն չի վիրավորվել, նա հայտնել է, որ իր հետ այլ լրագրողներ են եղել, նրանք այժմ նկուղում պատսպարված են։ Վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---