Փաշինյան․ Կիպրոսի հետ գերազանց քաղերկխոսությունը դաշնակցային բնույթի է![]() 1 հոկտեմբերի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական գործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում: Ուղերձում նշվում է, որ դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը: «Վստահ ենք, որ մեր երկու երկրի միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձում: Ավելի վաղ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |