Մարտունիում վիրավորվել է նաև 24News.am-ի լրագրողը![]() 1 հոկտեմբերի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա եղել է կրակի տակ հայտնված լրագրողների խմբում։ «Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», - տեղեկացնում է 24News.am-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |