Սոցապ նախարարության հորդորը՝ որդեգրելու կոչերով չխթանել երեխաների ապօրինի վաճառքը 1 հոկտեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող ծնողներից զրկված երեխաների որդեգրելու կոչով գրառումներին, հորդում է զգոն և աչալուրջ լինել նման բովանդակությամբ բոլոր հրապարակումների վերաբերյալ: «Մի՛ տարածեք նման գրառումները, մի՛ խթանեք երեխաների ապօրինի որդեգրումը (վաճառքը): Ռազմական դրությունը մարդկանց չի ազատելու քրեաիրավական պատասխանատվությունից՝ նման գործողությունների համար»,- ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ երեխաների որդեգրման գործընթացը Հայաստանում այսուհետ և միշտ լինելու է բացառապես պետական կառույցների անելիքը՝ անկախ հանգամանքներից, անկախ անգամ պատերազմից:
Նախարարությունը հորդորում է նման գրառումների հանդիպելիս ուղարկել դրանք կամ ոստիկանություն, կամ Ազգային անվտանգության ծառայություն, կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ |