«Ոչ Արցախի դեմ ագրեսիային». Աջակցություն՝ իսպանացի պատգամավորներից

«Ոչ Արցախի դեմ ագրեսիային». Աջակցություն՝ իսպանացի պատգամավորներից

PanARMENIAN.Net - Իսպանացի պատգամավորները հոկտեմբերի 1-ին Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, փոխանցում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

«Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» և մի քանի այլ կուսակցություններից»,- նշել են դեսպանատնից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---