Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է․ Վիրահատում են

Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է․ Վիրահատում են

PanARMENIAN.Net - Մարտունիում Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ալան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում:

Ֆրանսիական պարբերականից 2 լրագորղ է վիրավորվել ադրբեջանցիների կրակի հետևանքով։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նա վիրավորվել էր Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կրակից տուժել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև հայկական ու միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---