ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին առանց նախապայմանի վերսկսել բանակցությունները

ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին առանց նախապայմանի վերսկսել բանակցությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Եռակողմ հայտարարությամբ խստորեն դատապարտվում է բռնության սաստկացումը շփման գծում, հայտնում են Կրեմլից։

«Մենք ողբում ենք զոհվածների համար և ցավակցություն հայտնում սպանվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտակն գործողություննրը մասնակից կողմերի զինված ուժերի միջև։

Նաև կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ պարտավորություն ստանձնել՝ առանց նախապայմանների և բարեխղճորեն վերսկսելու բանակցությունները կարգավորման բովանդակության շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---