Մակրոն․ Իսլամիստները թուրքական Ղազիանտեպից Ղարաբաղ են գնում 1 հոկտեմբերի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «հստակ տեղեկատվություն» ունեն, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Մակրոնն այդ մասին հայտարարել է Բրյուսելում, որտեղ ընթանում է ԵՄ գագաթնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ սիրիացի գրոհայիները լքել են մարտի դաշտը թուրքական Ղազիանտեպում՝ միանալու համար Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին։ Սա շատ լուրջ է։ Առաջիկա ժամերին քննարկելու ենք դա գագաթնաժողովում»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |