ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանին կառույցում դիտորդի կարգավիճակից զրկելու 1 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կառույցի դիտորդի կարգավիճակից զրկելու համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Դիմելու պատճառն Աֆղանստանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարություններն են։ ՀԱՊԿ-ում Աֆղանստանը դիտորդ է դարձել 2013-ին։ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու, այն դադարեցնելու իրավունքը գերագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդինն է, որոշումը կայացվում է կոնսեսուսով։ Դիտորդներն այն պետություններն ու կազմակերպություններն են, որոնք «հետաքրքրված են» կառույցի իրավական բազայի և գործունեության փորձի ուսումնասիրմամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |