«Դոժդը» հրապարակել է Արցախում լրագրողների՝ կրակի տակ ընկնելու կադրերը

«Դոժդը» հրապարակել է Արցախում լրագրողների՝ կրակի տակ ընկնելու կադրերը

PanARMENIAN.Net - Ռուսական «Դոժդ» լրատվամիջոցը, որի լրագրող Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել էր ադրբեջանական կրակի տակ, հրապարակել է հրետակոծության պահին արված կադրերը։

Նա հարցազրույց անելիս է եղել բնակիչներից մեկի հետ, երբ եղել է պայթյունը, կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում և մտնում մոտակա նկուղը, շենքի ապակիները փշրվում են։ Ելովսկին չի տուժել։

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնել էին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող, հայկական «ԱրմենիաTV-ի» մեկ օպերատոր և 24news կայքի մեկ լրագրող վիրավորվել են։ Բժիշկները պայքարում են վիրավոր ֆրանսիացիներից մեկի կյանքի համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---