Ֆրանսահայերը մոտ 10 տ դեղորայք և բուժօգնություն են հավաքել Արցախի համար

Ֆրանսահայերը մոտ 10 տ դեղորայք և բուժօգնություն են հավաքել Արցախի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքներն անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ են հավաքում՝ Արցախ տեղափոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում, և այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք և բուժօգնության պարագաներ։

Օգնությունը չարթերային թռիչքով կտեղափոխվի Հայաստան և Արցախ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---