Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը 1 հոկտեմբերի 2020 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով ու նրա թուրք պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ու կողմ արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից: Նախարարները շեշտել են, որ այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածությունն անթույլատրելի է ԼՂ հակամարտությունում։ Նրանք նշել են, թե ծայրահեղ հավասարակշռված քայլեր են պետք՝ Բաքվին ու Երևանին քաղաքական և դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով: Ռուսական կողմն ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Նա ասել էր, թե Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |