Sky News. Պենտագոնի պաշտոնյան հաստատել է վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխումը

Sky News. Պենտագոնի պաշտոնյան հաստատել է վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, որը նախընտրել է անանուն մնալ, Sky News Arabia-ին ասել է, որ տեղեկությունները, թե Թուրքիան Ադրբեջան է տեղափոխում սիրիացի հարյուրավոր վարձկանների, «ստուգված են և ճիշտ են»։

Նա Ղարաբաղյան հակամարտության բռնկումը բնութագրել է որպես «փոքր, սակայն մեծ հետևանքներով պատերազմ»՝ լի ՆԱՏՕ երկրների, տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետի շուկայի անվտանգության համար լայն մարտահրավերներով։

Լրատվամիջոցի ԱՄՆ կառավարական աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի անդամները գուցե առաջիկա օրերին առաջարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատասախանատվության ենթարկել` ԼՂ հակամարտության հարցում քաղաքականության համար։ Այնպես որ, չի կարելի բացառել Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---