Սահմանի բացումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է աճել երեք անգամ16 փետրվարի 2009 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Թուրք եւ հայ գործարարները սպասում են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտնել է Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը: Նրա խոսքով, Խորհրդի կողմից նախապատրաստված նախագծերից մեկը նախատեսում է տեքստիլի ոլորտում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության համար արդյունաբերական գոտու ստեղծում:«Հայաստանը լավ զարգացած տեքստիլային արդոյւնաբերություն ունի, որի մասին գիտեն արտասահմանում, Թուրքիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ հետ: Մենք կարող ենք այդ առավելությունն օգտագործել ի օգուտ երկու երկրներին: Թուրքիայում կան հաստոցներ եւ գործարաններ, Հայաստանում` աշխատավոր ուժ: Հնարավոր է` մեզ հաջողվի տեքստիլ արտադրել ու առանց մաքսային եւ այլ հարկերի իրացնել այն ԱՄՆ-ում»,- ասել է Սոյակը: Թուրք ձեռներեցը նաեւ գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է աճել երեք անգամ: «Հիմա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան $100 մլն., իսկ սահմանների բացման դեպքում կհասնի 300մլն: Կարող է Ստամբուլի խոշոր ձեռներեցների համար դա այնքան էլ մեծ գումար չէ, բայց Թուրքիայի հարավ-արեւելյան եւ արեւելյան գաղութներրի բիզնեսի համար դա բարձր ցուցանիշ է»,- նշել է Կաան Սոյակը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Nabucco գազատարի համար լավագույն ճանապարհը Հայաստանի միջով է: «Մենք գիտենք, որ քաղաքական պատճառներով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցվել է` շրջանցելով Հայաստանը: Հայաստանի ներգրավումը Nabucco-ի մեջ անհրաժեշտ է: Ես ենթադրում եմ, որ կողմերը սպասում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար»,- ասել է TABDC համանախագահը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |