ԵՊՀ-ն Սաակաշվիլիին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից![]() 1 հոկտեմբերի 2020 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի գիտխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։ Սաակաշվիլին այդ կոչումը ստացել էր 2009-ին։ «Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար»,-գրել է ԵՊՀ հանրային կապերի բաժնից Գևորգ Էմին Տերյանը։ Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից՝ Ադրբեջանի քայլերն անուղղակի խրախուսելու ու դրանց աջակցելու համար։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել էր իր դիրոքորոշումը ԼՂ հարցով՝ նշելով՝ «բավականին պարզ է և հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |