Արցախում բժիշկները փրկել են ֆրանսիացի լրագրողի կյանքը

Արցախում բժիշկները փրկել են ֆրանսիացի լրագրողի կյանքը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում վիրահատությամբ բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը, որը ծանր վիրավորվել էր ադրբեջանական հրետակոծությունից սեպտեմբերի 29-ին Մարտունիում:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ անում են վիրավորված լրագրողներին հնարավորինս շուտ Ղարաբաղից տեղափոխելու համար։

Սեպտեմբերի 29-ին Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։

Ռուսական «Դոժդի» լրագրողը նույնպես ընկել էր կրակի տակ, սակայն չէր վիրավորվել, նա հայտնել է, որ իր հետ այլ լրագրողներ են եղել, նրանք պատսպարվել են նկուղում։ Վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը և 24news.am կայքի լրագրողը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը թիրախավորել էր նաև Agence France Press գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---