Փաշինյան. Հակառակորդի 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքում ու Գեղարքունիքում![]() 1 հոկտեմբերի 2020 - 23:52 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի մարզում ու Գեղարքունիքի մարզերում: Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերն արդեն իսկ ոչնչացրել են դրանցից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման ու չեզոքացման գործընթացը»,- նշել է նա: Րոպեներ անց վարչապետը տեղեկացրեց, որ չորրոդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվել է: Ավելի վաղ սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե Աբովյան քաղաքի օդային տարածքում ձայներ են լսվում, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»։ Դրանից քիչ անց Հովհաննիսյանը ևս մեկ գրառում արեց. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»: Մինչև այդ հակառակորդն ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, ևս 2 քաղաքացիական՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։ Բացի այդ, Ադրբեջանը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |