Հայկական կողմը ևս 54 զոհ ունի![]() 2 հոկտեմբերի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հայկական կողմից զոհերի թիվն ավելացել է ևս 54-ով։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։ Այսպիսով, հայկական կողմը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 27-ից, ունի 157 զոհ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |