Մակրոն․ ՆԱՏՕ-ն պետք է ուշադրություն դարձնի Անկարայի պահվածքին![]() 2 հոկտեմբերի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է ուշադրություն դարձնեն Անկարայի պահվածքին։ Նա հավելել է նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է բացատրություններ պահանջել Թուրքիայից՝ 300 սիրիացի գրոհային Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ։ Նա նշել է, որ 300 սիրիացի վարձկանների ժամանումը Բաքու թուրքական Գազիանթեփից հաստատված փաստ է։ «Նման իրավիճակն անթույլատրելի է»,- ասել է նա, գրում է «Իզվեստիան»։ «Առաջիկա օրերին զանգահարելու եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ կարծում եմ, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, պետք է բացատրություններ պահանջի այդ կապակցությամբ»,-ասել է նա։ Մակրոնը հավելել է նաև, որ քննարկել է այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Մոսկվան համակարծիք է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ գրոհայինների ներգրավումն անթույլատրելի է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |