Թուրքիան մտադրված չէ հետեւել որեւէ մեկի ցուցումներին, հայտնել է Էրդողանը16 փետրվարի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Դավոսում կատարվածից հետո որոշ քաղաքական գործիչներ սկսեցին խոսել, որ Թուրքիան կորցրել է իր միջնորդի դերը Մերձավոր Արեւելքում, միայնության մեջ է մնացել եւ նրա գործունեությունը ոչ արդյունավետ է դառնում»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ավելացնելով, որ Թուրքիան ոչ մի խնդիր չունի տարածաշրջանում իր տեղը ընտրելու հարցում: Վարչապետի խոսքով, Թուրքիան հստակ նպատակներ եւ ուղղություններ ունի:«Ոչ ոք չպետք է փորձի ճնշել Թուրքիային բազմակողմանի հարաբերություններում եւ սահմանափակել նրա հնարավորությունները: Թուրքիան մեծ երկիր է, որը չի կարող սահմանափակվել որեւէ շրջանակներով»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ոչ մի կառավարություն չի սպասելու զանազան երկրների ցուցումներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Գազայի սեկտորի «Ձուլած արճիճ» գործողության հետ կապված ելույթից հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |