ՊԲ․ Հոկտեմբերի 1-ին մարտերի դինամիկան, հակառակորդի կիրառած սպառազինությունը, անձնակազմն աննախադեպ էր![]() 2 հոկտեմբերի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակն աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս մասին հայտնել է ՊԲ փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը՝ ամփոփելով հոկտեմբերի 1-ի մարտական գործողությունները։ Գնդապետի խոսքով՝ oպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Հոկտեմբերի 1-ին ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրետանանետեր, հրթիռահրետանային ամբողջ զինանոցը, օգտագործել է նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ։ «Անհաջողություն կրելով, թշնամին, այս անգամ ևս, իր ձեռագրի համապատասխան թիրախավորել է հայկական բնակավայրերը և բնակչությանը, մասնավորապես՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիրավորվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- նշել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |