ՀՀ ԶՈւ-ն բերված է մարտական պատրաստականության լրիվ աստիճանի

ՀՀ ԶՈւ-ն բերված է մարտական պատրաստականության լրիվ աստիճանի

PanARMENIAN.Net - Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:

Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանության շրջաններ:

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---