Եզդիական երկրորդ ջոկատն է կազմավորվում 2 հոկտեմբերի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության հետ հատուկ համաձայնությամբ կազմավորվում է եզդիական երկրորդ ջոկատը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ «Բոլոր այն եզդիները, ովքեր ցանկանում են մեկնել Արցախ և փոխարինել եզդիական առաջին ջոկատին, խնդրում եմ 15 օրվա ընթացքում կապ հաստատել ինձ հետ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը (հավաքագրումը եզդիական սրբավայրում)։ Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անձնուրաց աշխատում են մեր երկրի խաղաղության պահպանման համար: Միասնությունն է մեր հաղթանակի գրավականը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը ևս զինվորագրվել է և մեկնում է առաջնագիծ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |