ՊՆ․ Մեկ օրում հակառակորդը 540 զոհ է տվել, կորցրել է 45 զրահատեխնիկա ու 6 ինքնաթիռ![]() 2 հոկտեմբերի 2020 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի դրությամբ վերջին 24 ժամում հակառակորդը 540 զոհ ունի, 700-ից ավելի վիրավոր, մոտ 45 զրահատեխնիկա է կորցրել, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասն օդում չեն խոցվել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդը կորցրել է նաև 3 ուղղաթիռ ու 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Հակառակորդը շարունակում է մեծ տրամաչափի զենքերով թիրախավորել խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին։ «Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարտերը շարունակվում են, դրանց հիմնական ուղղությունը հյուսիսն ու հարավն են։ Մեր զինված ուժերը շարունակում են հիմանկանում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ»,-ասել է Հովհաննիսյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |