Հովհաննիսյան․ ՀՀ սահմանին համեմատաբար հանգիստ է 2 հոկտեմբերի 2020 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի երեկոյի դրությամբ Հայաստանի պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եթե չդիտարկվեն հոկտեմբերի 1-ի լույս երկուսի գիշերվա դեպքերը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնաբերվել ու ոչնչացվել Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: «Այս պահի դրությամբ սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է ու համեմատելի չէ Արցախի սահմանին ու Ստեփանակերտում տեղի ունեցածի հետ»,-նշել է նա։ Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը 3 անգամ հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութ քաղաքը։ Տուժել են խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |