Շենքան. ՀՀ-ում հայտնվող ԱԹՍ-ները հուշում են՝ ինչու հայերի համար սա զուտ Ղարաբաղի համար կռիվ չէ 2 հոկտեմբերի 2020 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը Twitter-ում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը և այն հարցին, թե ինչու է հայերի համար սա ավելին, քան տարածքային պատերազմ։ «Երբ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները, ռազմական միջոցները խփվում են Հայաստանի Հանրապետության խիտ բնակեցված տարածքներում, այսինքն՝ ոչ Ղարաբաղում, և շփման գծից բավականին հեռու, պետք է հիշեցնի, թե ինչու հայերը սա չեն տեսնում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար»,- գրել է Նեյթ Շենկանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու սարք մտել է Կոտայքի մարզ` Երևանի մոտակայքում։ Հայկական ՀՕՊ-ը խոցել է դրանք։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը |