Հակառակորդը նոր ուժերով հարձակվում է հյուսիսում ու հարավում. 3 ինքնաթիռ ենք խոցել![]() 3 հոկտեմբերի 2020 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Այդ մասին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։ Ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ: Գիշերն ընթացել են թեժ մարտեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,-գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |