Թրյուդո․ ԱԳՆ-ն հետաքննում է Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործումը![]() 3 հոկտեմբերի 2020 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ իր երկրի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման հարցով ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել։ Կանադայում արգելվում է զենքի և զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: «Չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակով: Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների լիցքաթափումը, պետք է տեսնենք երկխոսության և բանակցությունների վերսկսում»,-ասել է նա, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանատունը: Թրյուդոն ասել է, որ աշխատում են միջազգային գործընկերների իրավիճակը կարգավորելու համար: «Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված հայտնեմ, որ ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները չոտնահարելու Կանադայի ակնկալիքները մշտապես հարգվեն»,-ասել է նա: Կանադայի արտաքին գործերի նախարարհը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը իր հերթին հայտարարել է, որ, եթե պարզվի մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել, Թուրքիա զենքի արտահանման էմբարգո կհայտարարվի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |